Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ չի մնացել այն բանից, թե ինչպես են թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և գործակալ Ժորժե Մենդեշը վերաբերվել «Յուվենտուս» տեղափոխությանը:

Կապված այս հանգամանքի հետ մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է ֆուտբոլիստին 100 մլն եվրոյի դիմաց վաճառելու վերաբերյալ ջենթլմենական համաձայնությունից, որը կնքվել էր հունվարին:

Այս մասին հայտնում է «La Stampa»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Պերեըս հիմա պորտուգալացու համար 150 մլն եվրո է պահանջում և մտադիր չէ բանակցություններ վարել 130 մլն եվոյից ցածր առաջարկի դեպքում:

Չնայած սրան` «Յուվենտուսում» առաջվա պես վստահ են, որ կարող են ձեռք բերել Ռոնալդուին այս ամառ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը: Նշվում էր նար, որ թուրինյան ակումբը պորտուգալացու տրանսֆերի մասին կհայտարարի արդեն այսօր` հուլիսի 7-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել