Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան սկսել է համալրվել նոր սպառազինությամբ: Ինչպես ИА REGNUM գործակալությանը հայտնել է Ռուսաստանի զինված ուժերում առկա աղբյուրը, բազայի սպառազինման համար սկսվել է նոր ծանր տեխնիկայի մատակարարումը, իսկ շուտով կմատակարարվի լուրջ հրթիռային սպառազինություն, որի նմանը չկա ողջ տարածաշրջանում:

«Ամենայն հավանականությամբ` խոսքը գնում է «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի և «Տորնադո» համազարկային համակարգի մասին»,- հաղորդել է անանուն աղբյուրը:

Արժի նշել, որ «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգը անսխալ կարող է խոցել մինչև 500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, ընդ որում, թռիչքի հետագծի առանձնահատկություններից ելնելով` ոչ մի հակահրթիռային համակարգ ի զորու չէ դրանք վնասազերծել:

Հաղորդում է GalaTV

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել