Այսօր տեսա զինկոմիսարիատի դարպասների դեմ կանգնած մարդկանց: Ազդեցիկ էր ամեն ինչ, ճաղերից այն կողմ տեսնել վիզները ծուռ, հայացքով ծնողին նայող զավակներին, ապագա զինվորներին: Յուրաքանչյուրը աղոթում էր չծառայելու համար: Նրանցից և ոչ մեկի աչքերում չտեսա հայրենասիրություն, ծառայելու ցանկություն, զինվոր դառնալու ուրախություն ու գիտեք ինչու՞, որովհետև ո՞վ կուրախանա իր զինվոր դառնալով կամ զինվորի մայր լինելով, երբ բանակը բառդակ է: «Բարի ծառայություն» այս խոսքով սպաները հաջողություն էին մաղթում ապագա զինվորին, իսկ հայրերը որդիներին գոտեպնդելով. «Ուժեղ եղիր, տղա ջան, գնում ես տղամարդ դառնալու»: Բարի ծառայություն բոլորին, այդ թվում եղբորս, իսկ մայրերին համբերություն... Ազդեցիկ էր տեսարանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyan/posts/544986168873054
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



