Յուրաքանչյուր տնային տնտեսուհի գիտի, թե որքան դժվար է խոհանոցային պարագաները մաքրել յուղից, հատկապես վառված հետքերը։

Իհարկե, խանութներում կան բազմաթիվ մաքրող հեղուկներ, սակայն դրանք, որպես կանոն, շատ թանկ արժեն։ Դրա հետ մեկտեղ շատերը զգուշանում են ավելորդ քիմիական նյութերի օգտագործումից, որոնք կան այդ հեղուկների բաղադրություններում։

Մենք կպատմենք ձեզ մի գաղտնի միջոցի մասին, որը շատ արագ կարելի է պատրաստել ձեռքի տակ եղած միջոցներով։ Ես մշտապես օգտագործում եմ այն և շատ գոհ եմ։ Տապակաները կարծես նոր լինեն․․․

Ձեզ անհրաժեշտ է՝

  • 1/4 բաժակ սննդի սոդա,
  • 1/4 բաժալ ջրածնի պերօքսիդ։

Կիրառումը՝

Խառնեք այս բաղադրիչները միասին։ Քսեք ստացված նյութը վառված մակերեսին և թողեք 5 րոպե։ Այնուհետև մանրակրկիտ լվացեք սպասքը փափուկ սպունգով։ Դուք կզարմանաք, երբ տեսնեք արդյունքները։ Այս ունիվերսալ մաքրելու միջոցն աշխատում է ակնթարթորեն։

Այս միջոցն իդեալական համապատասխանում է խոհանոցային իրերը մաքրելու համար։ Դրանով կարելի է լվանալ ինչպես էմալապատ կաթսաները, այնպես էլ չժանգոտվող պողպատե սպասքը, սալիկները, ջեռոցը, խոհանոցային պահարանները և դռան բռնակները։

Սակայն պետք է հիշել, որ այս մաքրող միջոցը հարկավոր չէ պատրաստել հետագայում օգտագործելու համար, քանի որ ջրածնի պերօքսիդն արագ կորցնում է իր ունակությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել