««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյաններին պատկանող ձեռնարկություննե­րը կա´մ չեն աշխատում, կա´մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որն օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտա­գործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամա­սի հացի պահանջարկը, աշ­խատում է 10 տոկոս ծանրա­բեռնվածությամբ, քանի որ զրկվել է եկամտաբեր բիզնեսից: Էջմիածնում է մնացել միայն Մանվել Գրիգորյանի դուստրը՝   Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է: Վերջինս ար­ձակուրդում է, որն ավարտվելու է սեպտեմբերին, և չի բացառվում, որ արձակուրդի ավարտից հետո աշխատանքից ազատվելու դի­մում գրի:

Դժվար է նման, մեղմ ասած, խախտված հեղինակու­թյամբ արդարադատություն իրականացնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել