Armsport.am-ը գրում է.

Վերջին ժամանակահատվածում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու վերաբերյալ հանրային տարբեր միջոցներով հաճախ քննարկվող և բարձրաձայնվող կարծիքների կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով անհրաժեշտ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ակումբների մեծամասնությունը մշտապես դեմ է եղել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին՝ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՀՀ Բարձրագույն խմբի և Առաջին խմբի առաջնություններին մասնակցության հայտ ներկայացրած ակումբներին վերջիններիս դիրքորոշումը նշված հարցի վերաբերյալ պարզելու նպատակով:

Ակումբները մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք համաձա՞յն են, թե՞ ոչ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել