Գոյություն ունեն  իմունիտետի մասին հոգ տանելու մի շարք պարզ ու հասարակ, սակայն օգտակար միջոցներ՝ պնդում են մասնագետները: Օրինակ՝ կարելի է ընկուզեղենից և չրերից խյուս պատրաստել:

Դրա համար անհրաժեշտ է չամիչ, ծիրանաչիր, թուզ, սև սալոր՝ առանց կորիզների, մեղր. յուրաքանչյուրից պետք է վերցնել 500-ական գրամ, 2 բաժակ հունական ընկույզ և 1 կեղևով կիտրոն:

Բոլոր բաղադրիչները պետք է մանրացնել, ապա խառնել մեղրով: Անհրաժեշտ է օգտագործել օրը 3 անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց 30 րոպե առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել