Մեզանից յուրաքանչյուրն ունի իր համար հարազատ իրեր, որոնցից բաժանումը չափազանց ցավալի է լինում ու դժվար, քանի որ դրա հետ կապված բազմաթիվ հիշողություններ են լինում, և ժամանակի ընթացքում տվյալ իրը դառնում է մարդու կյանքի անբաժանելի մասնիկը:
Տղամարդը որոշեց իր 16-ամյա աղջկան ավտոմեքենա նվիրել: Երբ գնեց մեքենան, նա որոշեց նախապես փորձարկել և կարգի բերել այն և հենց այդ ժամանակ մեքենայի առջևի նստարանի մոտ գտնվող դարակում հայտնաբերեց նամակ, որը թողել էր մեքենայի նախկին տերը: Նամակի բովանդակությունը ստիպեց տղամարդուն արտասվել, իսկ նամակը վերջինս հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում, որը բազմաթիվ հավանումների արժանացավ և ոչ միայն:
Պարզվում է՝ կինը ստիպված էր վաճառել մեքենան, քանի որ վերջինիս այլևս ոչինչ չէր մնացել: 2015 թվականին նրա աղջիկը, մայրը, մորաքույրը մահացել էին հրդեից: Կինը բազում հիշողություններ ուներ՝ կապված այդ մեքենայի հետ: Այդ օրը կնոջ մայրը վերջին անգամ էր նստել այդ մեքենան, իսկ դուստրը մահվանից առաջ վերջին ամիսներին հեծանիվ վարել սովորելիս վնասել էր այն. վնասված հատվածն անգամ շատ թանկ էր կնոջ համար:
Կինը շատ էր ցանկացել, որ մեքենայի ապագա տերերը լինեին բարի, լավ մարդիկ, ովքեր մեքենայի միջից մանկական իրեր գտնելու դեպքում կհասկանային, որ դա պատկանել է իր երեխային, ով այժմ երկնքում է: Նա երազում էր երբևէ այնքան գումար հայթայթել, որ կարողանար հետ գնել մեքենան, եթե տերը վաճառեր:
Այս պատմությունը համացանցում մարդկանց կողմից մեծ արձագանքի արժանացավ, և արդյունքում բազմաթիվ մարդկանց մեծահոգության և բարեգթության շնորհիվ հետ վերադարձվեց նախկին տիրոջը, ում համար այն ուղղակի մեքենա չէր, այլ իր կյանքի անգին հիշողությունների մի մասը: