«ՀՀ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Վահե Ղալումյանը ներկայացրել է իր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ու պետք է նկատենք, որ նա բավական ուշագրավ կարողությունների տեր է:

Նորանշանակ մարզպետն ունի 4 հատ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, «Kraz 256», «Gaz 3302» մակնիշի ավտոմեքենաներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը դրամական միջոցներ չունի, բայց որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած նվերը` 150 հազար ռուսական ռուբլին: Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչ այս նա Իջեւանի ավագանու անդամ է եղել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել