«Հայաստանյան իշխանությունները բավականին լուրջ խնդրի առջև են կանգ­նած Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել, որպես առաջին պաշտոնական այց, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության հար­ցով, որովհետև Ռուսաստանին ոչ միայն «ահավոր» դուր չի եկել, այլև Ռուսաստա­նը հարկ է համարել հստակորեն հասկաց­նել դա պաշտոնական Երևանին: Ընդ որում, պաշտոնական Մոսկվան զայրացած է ոչ միայն այցի, այլև այցի մասին առաջի­նը ՆԱՏՕ-ի բարձր ղեկավարության (Ջեյմս Ապաթուրայ) հայտարարության առնչությամբ: Եվ դա այն դեպքում, երբ օրեր շարունակ ՀՀ ԱԳՆ-ն «ծամում» էր հարցը, Ռուսաստանին բացատրում, որ Հայաստանը հրավիրված չէ ՆԱՏՕ-ի գլ­խավոր օրակարգին մասնակցելու, որը, ի դեպ, քննարկելու է Ռուսաստանի ագրե­սիայի զսպման հարցը, այլ Աֆղանստանում խաղաղապահության ենթաօրակարգին են մասնակցելու: Սա, ասում են, ընդհանրապես Ռուսաստանին հունից հանել է:

Բոլոր դեպքերում, Փաշինյանը մեկնելու է Բրյուսել, հանդիպելու է Ստոլտենբերգին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել