Հարսանիք պատկերացնելիս սկսում ենք մտածել, որ այդ ժամանակ տիրելու է տոնական մթնոլորտ, ուրախություն ու ապահովություն: Սակայն միշտ չէ, որ մեր պատկերացումները համապատասխանում են իրականությանը: Մարկ Լինգն ու Մենդի Կրիպվելը համոզվեցին այդ հարցում, երբ նրանք որոշեցին իրենց հարսանիքի օրը լուսանկարվել երիտասարդներին հայտնի վայրում:

Այգում պառկած ու արևայրուք ընդունող կինն ուղղակի հրաժարվեց տեղից շարժվել, երբ հարսին ու փեսային լուսանկարում էին: Նրան քաղաքավարի ձևով խնդրել էին տեղափոխվել, բայց կինն ուղղակի քնած էր ձևացել: Քիչ ավելի ուշ նա որոշել էր վեր կենալ, սակայն ֆոտոխցիկի առաջ թողել էր իր իրերը: Հյուրերը չափազանց զայրացած էին՝ համարելով նման վերաբերմունքը կոպիտ ու անշնորհք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել