Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադառնում է արտահերթ ընտրությունների պայմաններին, իրենց՝ դաշինքով կամ այլ կերպ հանդես գալու հնարավորությանը, Ընտրական օրենսգրքին և այլ ընտրություններին առնչվող հարցերին:

-Պարոն Մարուքյան, մամուլում տևական ժամանակ գրվում  է, որ «Ելք» դաշինքում, արդեն մեկ ամսից ավելի է, քննարկվում է արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցը: Եթե ոչ որոշում, ապա հստակեցում գոնե եղե՞լ է:

-Ո՛չ: Այն, ինչ գրվել է, այս մասին տեղեկությունն այս պահին այդքանն է, և դրա մասին խոսել է և՛ վարչապետը, և՛մենք են մեկնաբանել, և՛պարոն Սարգսյանն է խոսել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Դաշինքի բոլոր բաժանումները համապատասխանաբար, գործում են այնպես, ինչպես գործում էին, և երբ կլինի որևէ որոշակիություն, բնականաբար, կփոխանցենք:

-Բայց կա՞ն սկզբունքային անհամաձայնություններ, կամ, օրինակ, առանձին, ոչ թե դաշինքով գնալու կողմնակիցներ:

-Կան նման կողմնակիցներ, նաև հակառակի, տարբեր կարծիքներ կան: Եվ նաև բազմաթիվ տարբերակներ. և՛«Ելք» դաշինքը, այնպես պահպանել, ինչպես կա, և՛ դաշինքում ավելի լայն շերտեր ներգրավվելու ուղղությամբ գործողութուններ կատարել: Եվ, բնականաբար, միշտ էլ կա տարբերակը՝ առանձին-առանձին  գնալու:  Բոլոր տարբերակներն էլ կան: Բայց դաշինքում կա կարծիք, որ  դաշինքը պահպանելը կարևոր է: Մասնավորապես, ես կարծում եմ, որ դաշինքը պետք է պահպանել: Եվ ինչպես արդեն ասացի՝ երբ կլինի որոշակիություն, կհայտնենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել