Շատ մարդիկ կարծում են, որ երկնքում ընդամենը 8 մոլորակ կա: Սակայն դա այդպես չէ. յուրաքանչյուր տարի գիտնականները նոր մոլորակներ են հայտնաբերում, որոնք, սակայն, չափերով ավելի փոքր են, քան մարդկության մեծ մասին այսօր հայտնի մոլորակները: Այդ մոլորակներից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի:

Kepler-16B

Ամենայն հավանականությամբ, ձեզանից շատերն են տեսել «Աստղային պատերազմներ» ֆիլմը, որում գոյություն ունի Տատուին կոչվող մոլորակ: Պատկերացրեք, որ իրականում ևս այս մոլորակին շատ նման մի մոլորակ կա: Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն միաժամանակ երկու աստղային համակարգի շուրջ է իր պտույտը կատարում:

Այս մոլորակի մթնոլորտը բաղկացած է ջրածնից, հելիումից ու մեթանից, և այն մեզանից գտնվում է 200 լուսնային տարի հեռավորության վրա: Այս մոլորակի զանգվածը 105 անգամով գերազանցում է Երկրի զանգվածին, և դրա շառավիղը մեր մոլորակի շառավղից երկար է ավելի քան 8,5 անգամ: Սակայն այս մոլորակը չունի պայմաններ, որոնց դեպքում այստեղ բնակչություն գոյություն կունենա:

HD 189733b

Այս մոլորակի յուրահատկությունն այն է, որ այն մեր մոլորակից գտնվում է 63 լուսնային տարի հեռավորության վրա, և այստեղ «ոսկու անձրևներ» են տեղում: Քամին այս մոլորակում այնքան ուժգին ու արագ է, որ դրա միջին արագությունը կարող է հասնել մինչև 8,700 կմ/ժ-ի՝ զարմանալի տեղումներ առջաացնելով: Բանն այն է, որ այս մոլորակի մթնոլորտը լի է սիլիցիումի երկօքսիդով, որը ստիպում է, որ երկնքից ապակենման նյութեր թափվեն:

KELT-9b

Այս մոլորակը համարվում է հայտնաբերվածներից ամենատաքը, ամենաշոգը, և իրականում այն ժամանակի ընթացքում հեռանում է գիտնականների տեսադաշտից: Այն Երկրից գտնվում է 650 լուսնային տարի հեռավորության վրա, ու դրա չափերը, պատկերացրեք, մեզ հայտնի ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի չափերին գերազանցում են 3 անգամ: Այս մոլորակում ջերմաստիճանը հասնում է 4,315 աստիճան Ցելսիուսի, հետևաբար կարելի է ասել, որ այս մոլորակը գրեթե այնքան տաք է, ինչքան Արևի մակերևույթը: Հիշեցնելու համար նշենք, որ Արևի մակերևույթը 5,505 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան ունի: Հենց իր ջերմաստիճանի պատճառով մի քանի  միլիոն տարի անց այն ուղղակի կանհետանա:

GJ 1214b

Մեր մոլորակն այս մոլորակից երեք անգամ փոքր է։ Այն գտնվում է Արեգակնային համակարգից 42 լուսնային տարի հեռավորության վրա: Այս էկզոմոլորակը, ամենայն հավանականությամբ, ունի օվկիանոսներ, որոնք ունեն մինչև 1,600 կմ-ի հասնող խորություն: Իսկ ահա Երկիր մոլորակի ամենախորը կետը Մարիանյան իջվածքն է, որի խորությունը 11 կմ է:

Իրականում մեր գիտնականներն ուսումնասիրել են մեր մոլորակի օվկիանոսների միայն 5%-ը: Պատկերացրեք միայն, թե այդ դեպքում ինչպիսի տարօրինակ ու հետաքրքիր արարածներ կլինեն այս մոլորակի խորության մեջ:

Kepler-10b

Հայնաբերված մոլորակներից ամենափոքր մասշտաբովը սա է, և գիտնականները կարծում են, որ սրա մակերևույթը պատված է լավայի օվկիանոսներով: Այս մոլորակը մեզանից 560 լուսնային տարի հեռավորության վրա է գտնվում, և Արեգակնային համակարգից դուրս է:

Այս մոլորակի ջերմաստիճանը հասնում է 1,400 աստիճան Ցելսիուսի, որի արդյունքում էլ հալչում են ժայռերն ու քարերը՝ այսպիսով լավայի օվկիանոսներ առաջացնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել