Էն, որ բոլորն ասում էին՝ իրավիճակ է փոխվել, այլևս հին Հայաստանը չէ, որ ով ոնց և ինչ ցանկանա, այդպես էլ կարող է անել։ 

Ինքս համոզվեցի ընդամենը 2 օր առաջ մեկ դեպքի հետ կապված։

• Ունենք բարեկամ, ով առողջական խնդիր ունի (շաքար), և ինչպես բոլոր այդ խնդրով մարդիկ, պոլիկլինիկաներից պետության իսկ կողմից ստանում են համապատասխան դեղորայքն Անվճար։ Արդեն 1 ամսից ավել է, ինչ իրենց այդ դեղորայքը x պոլիկլինիկայից չէին տալիս՝ ասելով թե չունեն իրենք (բայց շեշտելով, որ կարող են գնալ և գնել դեղատնից (հատկապես նշելով, որ դեղատնից (իբր թե այնտեղ համեմատաբար շատ էժան է))։

• Երկուշաբթի օրը զանգահարում ենք առողջապահության նախարարություն տվյալ խնդրի մասին և շատ կարճ ժամանակահատվածում արձագանքում են և ասում, որ կարող եք գնալ և ստանալ բոլոր դեղերը։ Եվ այդպես էլ եղավ, գնացել և վերցրել ենք առանց որևիցե խնդրի։

• Ասածս ինչա․ մարդիկ աշխատում են և որպեսզի էլ ավելի լավ աշխատեն, յուրաքանչյուրս պետք է օգնենք իրենց այդ հարցում։ Նկատում եք նման խնդիրներ, զանգահարեք իրենց և տեղեկացրեք և եղեք տեղեկացված։

ՀՀ առողջապահության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել