Անհավատալի պատմություն է տեղի ունեցել ինդոնեզացի մի կնոջ հետ։ Մեկ ու կես տարի առաջ 52-ամյա Նինինգ Սունարսիխին Սուկաբումի քաղաքի մերձակայքում ալիքը քշել տարել էր բաց ծով։ Այդ ժամանակ նրան ոչ ոք օգնության չէր հասել, իսկ փրկարարներն այդպես էլ չէին կարողացել գտնել խեղդվածի դին։

Image result

Սակայն նրա բարեկամները հրաժարվում էին ընդունել նրա մահվան փաստը։ Հունիսի վերջին նրա քեռին երազ է տեսել, որ Սունարսկիխը սպասում է իր հարազատներին կորած տեղից ոչ հեռու գտնվող լողափերից մեկում։ Երբ երազը կրկնվել է մի քանի անգամ, նա այդ մասին պատմել է ընտանիքին և նրանք լողափ են գնացել հունիսի 30-ին, սակայն որոնումները հաջողությամբ չեն պակվել։ Հաջորդ առավոտյան նրանք վերադարձել են նրա կորելու վայրը և հայտնաբերել են Սունարսկիխին անգիտակից վիճակում։ Նրա վրա նույն հագուստն է եղել, ինչով որ անհետացել էր։

Կնոջը հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկները վստահեցրել են, որ նա կապաքինվի։ Սուկաբումի քաղաքի փրկարարական ծառայության ղեկավար Աուլիա Սոլիհանտոն CNN Ինդոնեզիայի տեղեկատվական կայքին հաստատել է տեղեկության հասվաստիությունը։

Տվյալ պահին միջադեպը հետաքննվում է, սակայն շատ հնարավոր է, որ հանգամանքները հնարավոր լինի պարզել միայն այն բանից հետո, երբ կինը սկսի խոսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել