Ջինսի ֆիրմայի պաշտոնական ծննդյան օրը համարվում է 1873 թ. մայիսի 20-ը: «Ոսկու տենդի» ժամանակաշրջանում գերմանացի տարագիր Լև Շտրաուսը, ցանկանալով ունենալ հարստության իր բաժինը, Նյու Յորքից տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո և սկսեց ոսկի որոնողների համար կարել տաբատներ: Լեգենդի համաձայն՝ Շտրաուսը ամուր, «հավերժական» կտորը գնել է Ֆրանսիայի Նիմ քաղաքում: Իրականում կտորն արտադրել են Նյու Հեփշիր նահանգում, այնպես որ, ջինսը զուտ ամերիկյան արտադրանք է: Ինչ վերաբերում է մետաղյա դուրգամներին, դրանք առաջարկել են Շտրաուսի գնորդներից Ջեկոբ Դևիսը: 1950-ականներին ջինսը սկսեց «շրջել» աշխարհամասերով: Ընկերության եկամուտը տարեկան կազմում է մոտ 7 մլրդ դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: