Ադրբեջանում այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Մինգեչաուրի ՋԷԿ-ի ռեզերվային տրանսֆորմատորներից մեկում, գրում է minval.az-ը՝ վկայակոչելով երկրի ԱԻՆ-ին:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ-ի հրշեջ ծառայության տեխնիկան և անձնակազմը, հրդեհն արագ մարվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լույս հուլիսի 3-ին շարքից դուրս է եկել Ադրբեջանի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանսֆորմատորը: Երկրի էներգետիկայի նախարարության նախնական գնահատականներով՝ վթարի հիմնական պատճառ է դարձել ենթակայանում վթարը, ինչի հետևանքով խափանվել է էլեկտրակայանի բնականոն գործունեությունը:

Վթարի հետևանքով Բաքուն և Ադրբեջանի մեծ մասը մի քանի ժամ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել