Ուխ, ջան եմ ասել է՜․․․ Ես որ ասում եմ, որ մեր Մեծն Կռազազորավար Մանվելի մտավոր զարգացվածության մակարդակը չի գերազանցում մահճակալիս կողքի տմբուչկինը, ինձ ասում են՝ սենց չի, նենց ա:
Ախր ինչքա՞ն անբաշար պետք ա մարդը լինի, որ իմանալով, որ ինքը հիմա ուշադրության կենտրոնում է գտնվում, իսկ մի խումբ ազատամարտիկներ նստացույց են անում Ազատության հրապարակում, որովհետև սկի օրի հացի փող չունեն, թողնում ու երկու օրով թռնում ա Ֆրանսիա, որ շաքարային դիաբետի ստուգում անցնի․․․
Ճիշտ ա, նստացույց անող ազատամարտիկները շատ զուսպ են արտահայտվել այս առնչությամբ և նրանց ասածը կարելի է ընդհանուր ձևակերպել այսպես․ «Եթե բուժման կարիք ունի, պետք է բուժվի», բայց ես ոչ ազատամարտիկ եմ, ոչ էլ զուսպ եմ, ուստի կարտահայտվեմ:
Ուրեմն Մանվելից հազար գլուխ լավ կռված ու միլիոն անգամ ավելի լավ մարդիկ էսօր վախենում են գնալ, սիրտը ստուգել իրենց, ինչպես նույն նստացույց անող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, որովհետև գիտեն, որ եթե օրինակ ստենդավորման վիրահատության կարիք լինի, պետությունից մաքսիմում մի 200 հազար դրամ կարող են ակնկալել, մինչդեռ նման օպերացիայի գինը կարող է մինչև մի քանի միլիոն դրամի հասնել, դե իսկ մեր ինքնահռչակ զորավարը ինչ-որ թեթև ստուգում անցնելու համար իրեն չի մերժում երկու օրով Ֆրանսիա ցվրվելու մեջ: Հասկանալի է, որ նա էկոնոմ դասում չի թռնելու, հասկանալի է, որ բուժզննման համար վճարելու է եվրոպական գներով, հասկանալի է, որ ինքը տենց փողեր պապուց չի ժառանգել․․․
Իսկ ամենահստակ հասկանալու բանը այն է, որ սենց բան չպետք ա լինի, էս սոցիալական անդունդը ու էդ անդունդի ցինիկաբարո մատնանշումը պուզատիների կողմից ոչ մի լավ բանի չի բերի ու առաջին հերթին հենց գեներլմանվելատիպ արարածների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/283642841772645
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել