Չնայած բոլորը հորդորում են ամռանը արևապաշտպան քսուքներ օգտագործել, միևնույն է, գրեթե երբեք չի ստացվում արևայրուքներից խուսափել, հատկապես երբ արևի ճառագայթները չափազանց ակտիվ են։ 

Արևից ստացված այրվածքներն իսկապես շատ ցավոտ են, ուստի մինչ բժշկին դիմելն անհրաժեշտ է մեղմացնել ցավը։ Ահա մի քանի բնական միջոց։

Հետարևայրուքային լոսյոն

Դեղատներում կարող եք գտնել ոչ միայն արևապաշտպան, այլ նաև հետարևայրուքային լոսյոններ, որոնք արագացնում են մաշկի վերականգնման պրոցեսն ու թեթևացնում ցավը։

Սառը ցնցուղ

Ցավը թեթևացելու համար կարող եք նաև սառը ցնցուղ ընդունել կամ ուղղակի սառույցով լի պարկեր դնել այրված հատվածներին։

Մածուն

Այս ավանդական միջոցը ևս օգնում է մեղմացնել արևայրուքի ցավը։ Գիտնականները մինչ այսօր հստակ չգիտեն, թե ինչի շնորհիվ է մածունը ցավը թուլացնում, սակայն միևնույն ժամանակ ոչ ոք չի ժխտում դրա՝ հանգստացնող էֆեկտ ունենալը։

Թեյ

Հաջորդ բնական միջոցը թեյն է։ Բայց ոչ, պետք չէ այն ըմպել։ Փոխարենը թեյը թրջեք, դրեք սառնարանի մեջ, հետո դրանով մերսեք այրված մաշկը։

Կաթ

Սառը կաթով թրջոցներն էլ են արդյունավետ, քանի որ կաթում առկա վիտամինները, թթուներն ու ճարպերը հանգստացնում են մաշկն ու օգնում, որպեսզի այն արագ վերականգնվի։

Վարունգ

Որքան էլ տարօրինակ թվա, վարունգը ևս մեղմացնում է ցավը, քանի որ այն բնական հակաօքսիդանտ է։ Պարզապես կտրատեք վարունգն ու կտորները դրեք այրված մաշկի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել