2012-ին ինչպես աստղային ամուսնություններ, այնպես էլ բաժանություններ եղան: Սակայն ի տարբերություն ամուսնացողների, բաժանվողները նույնքան պատրաստակամ չէին պատմելու անձնական կյանքի մանրամասները: Իհարկե, սա միանշանակ փաստ չէ բոլորի համար, սակայն հայ հայտնիների զգալի մասը պատրաստակամ է խոսել միայն այն դեպքում, երբ ակնկալում է շնորհավորանքներ ստանալ:

Ներկայացնում ենք այս տարվա բաժանությունները. 2012-ին հասարակությունը սպասում էր Արտավազդ Ամիրյանի հարսանիքին, այնինչ նա և ընտրյալը` Անին, այս տարի բաժանվեցին: esyes.am-ի հետ զրույցում նախկին հաղորդավարն ասել էր, որ ինքն ու Անին քաղաքակիրթ մարդկանց նման են բաժանվել. «Մենք ուղղակի իրար չհասկացանք: Էդպես լինում է, մարդիկ նույնիսկ տարիներով ապրում են իրար հետ, հետո բաժանվում»: Արտավազդն այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ իր անձնական կյանքում առայժմ փոփոխություններ չկան:

Արտավազդն ու Անին
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը տևական ժամանակ նշանադրված էր: Այս տարի շատերը սպասում էին նրա ամուսնությանը, սակայն զույգը բաժանվեց: Անուշիկը esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր ընտրյալ ունի: Երգչուհին չցանկացավ մանրամասնել սիրելիի ով լինելն ու հարաբերություների վաղեմությունը, միայն նշեց, որ նոր հարաբերություններ է սկսել:

Անուշիկ Ալավերդյանն ու նախկին նշանածը

Խորեն Լևոնյան և Լիլու զույգը բավականին քննարկվեց, թեև նրանց չի կարելի ավանդական զույգ համարել, քանի որ այս հարաբերություններն ավելի շատ նման էին տղամարդու քմահաճույքի: Դերասանի և երգչուհու` դեռևս նախորդ տարի սկսված հարաբերությունների վերջը եկավ 2012-ին: Թեև Խորեն Լևոնյանն ու կինը` Մերի Հովհաննիսյանը, առայժմ վերջնականապես չեն լուծել ընտանեկան խնդիրները, նրանց հարաբերություններում հաշտության միտում է նկատվում: Վերջերս էլ զույգը միասին տոնել է որդու 2-ամյակը: Կարծես թե, Խորենն ընտանիք վերադառնալու ցանկություն ունի: Խորեն Լևոնյանն ու Լիլուն

Հաջորդ աղմկահարույց բաժանությունը երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի և ընկերոջ` Արման Մանուկյանի հարաբերություների վերջն էր: Զույգը բաժանվեց հարսանիքից օրեր առաջ: Երգչուհին բոլոր լրատվամիջոցներին մանրամասն պատմել էր սպասվող հարսանիքի նախապատարաստական փուլի մասին և ահա… Բաժանվելու մասին լուրերի տարածումից հետո Մարիաննան որոշեց լռել և չխոսել պատճառների մասին: Վերջերս էլ լուրեր էին տարածվել, որ Մարիաննայի նախկին փեսացուն հետ է ուզել նվերները:

Արմանն ու Մարիաննան
Այս տարի ամուսնալուծվել է նաև ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը: Վերջինս երեք երեխա ունի, սակայն, ըստ որոշ լուրերի, պատրաստվում է կրկին ամուսնանալ:

esyes.am


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել