Tert.am-ը գրում է.

Եթե կարելի է սայթաքելով այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա: Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով «Օլիմպավանում» միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացու կնոջ հայտարարությանը, թե ամուսինը սայթաքել, ընկել է, դրանից է ստացել վնասվածքները:

«Ամեն երրորդը կարո՞ղ է հանրապետությունում նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է: Մենք տուժողի հաղորդման հիման վրա ենք հայտարարություն տարածել, այնպես չի, որ մենք մոտավոր ենք գործում, հենց տուժողն է հայտարարել, իսկ թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ»,-շարունակեց Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել