Երեւանում բռնկված հրդեհի հետեւանքով մայրաքաղաքի երկինքը պատվել է ծխի թանձր շերտով: Այս հանգամանքն այսօր անհանգստացրել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով կառավարության նիստի ընթացքում հնարավոր բնապահպանական վտանգի վերաբերյալ հարց է ուղղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Վարչապետի մտավախությանն ի պատասխան նախարարը վստահեցրել է, որ «Նախնական տեղեկություններով», նման վտանգ չկա:
Հիշեցնենք, երեկ կիսգիշերին մոտ հրդեհ է բռնկվել Արշակունյաց փողոցում գտնվող «Սպայկա» ընկերությանը պատկանող եռահարկ շենքում: Հրշեջներին մինչեւ հիմա էլ չի հաջողվում մարել հրդեհը, որն ընդգրկել է շենքի ողջ տարածքը` 4500 քմ մակերեսով, ինչի հետեւանքով թանձր ծխի շերտ է առաջացել հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածի վրա:

Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/node/14313
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել