Կան մարդիկ, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ գազի հնարավոր թանկացման հարցը ուղղակիորեն կապված է կառավարության հետ: Ճիշտ է, առաջին հարվածը ստանալու է հենց անապահով խավը, սակայն մեծ հաշվով տուժում է պետությունը, մասնավորապես նաև մեր կառավարությունը, առաջ գալով որոշակի սոցիալական խնդիրներ: Տպավորություն են ստեղծում, թե դա կառավարության շահերից է բխում, կամ նրանց փոքր քմահաճույքից է կախված գազի չթանկացումը: Նման մարդիկ կամ հիվանդ երևակայություն ունեն, կամ շատ էլ լավ հասկանում են, ուղղակի փորձում են թեման շահարկել ի նպաստ իրենց սեփական քաղաքական շահերի, որոնց նմանները վտանգավոր կենդանիների են նման, որոնք պատրաստ են առաջինը վնասել մեր պետությունը: Համոզված եղեք, որ կառավարությունում կան շատերը, որոնք և՛ խելացի են, և՛ հայրենասեր և մի փորձեք պղտոր ջրում ձուկ որսալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել