Panarmenian.net-ը գրում է.
Հուլիսի 3-ի երեկոյան, 19:00-ին մոտ, կրկին խափանվել է Բաքվի և Ադրբեջանի մի շարք շրջանների էլեկտրամատակարարումը՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում նորից վթար է տեղի ունեցել:
Հոսանքի մատակարարման խափանման պատճառով Բաքվի մետրոյի գնացքները մնացել են թունելում: Միայն 21:00-ին է հնարավոր եղել տարհանել մարդկանց:
Մինգեչաուրի ՀԷԿ-ում նախորդ վթարի հետևանքների վերացման շրջանակում վերագործարկվել էր 6-րդ էներգաբլոկը, որը խափանվել էր հուլիսի 2-ին:
Հուլիսի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի ամբողջ տարածքը հոսանքազրկվել էր: Վթար էր տեղի ունեցել Ադրբեջանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանում՝ Մինգեչաուրի ՀԷԿ-ում, որն ապահովում է ամբողջ երկրի էներգամատակարարումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/257466/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել