Այս ուսումնական հաստատություններում աշակերտները դպրոց են հաճախելու բացառապես տաբատներով: Բրիտանիան հայտնի է գենդերային փոքրամասնությունների հանդեպ իր վերաբերմունքով: Տրանսգենդերների իրավունքների պաշտպանության համար նրանք ոտնահարում են մյուս աշակերտների իրավունքները: Բրիտանայի 40 դպրոցներում նոր օրենքն արդեն կիրառվում է: Այդ միջոցով նրանք ցանկանում են բոլորին հավասար վերաբերմունք ցույց տալ, որպեսզի տրանսգենդերներն իրենց ճնշված չզգան: Կան նաև երեխաներ, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց սեռի հարցում, ու հիմա նրանք ազատ կլինեն և չեն մտահոգվի, թե ինչ տեսակ հագուստ են կրում՝ կանանց, թե տղամարդկանց: Սակայն բոլոր ծնողները չէ, որ համաձայն են այս օրենքին, քանի որ իրենց հետ ոչ ոք չի խորհրդակցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: