Նախկին գանգստեր Դուեյն Քիթ Դևիսը, որը հայտնի է որպես Քիֆ Դի, բացահայտել է ռեփեր Թուփաք Շակուրի սպանության մանրամասները, գրում է The Daily Mail-ը։

Քիֆ Դին ճշմարտությունն ասել է տասը սերիայից բաղկացած Netflix Unsolved, the Tupac and Biggie Murders («Չբացահայտվածները․ Թուփաքքի և Բիգիի սպանությունները») ֆիլմում։ Քիֆ Դիի խոսքով՝ Թուփաքին գնդակահարել է նրա սեփական զարմիկ Օրլանդո Baby Lane Անդերսոնը։ Այդ ժամանակ նախկին գանգստերը մարդասպանի հետ նույն ավտոմեքենայում է գտնվել։

Հայտնի է, որ Թուբաք Շակուրը սպանվել է կրծքին չորս կրակոցից Լաս Վեգաս ուղևորության ժամանակ։ Պատճառն անձնական վեճն է եղել․ Անդերսոնը փորձել է Թուփաքի թիմի անդամից գողանալ հանցախմբի մեդալիոնը, ինչի պատճառով ռեփերը և նրա ընկերները երիտասարդին ծեծի են ենթարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել