Երեկ կեսգիշերին՝ 23.55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Սպայակ» ընկերությանը պատկանող բնամթերքի արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես Slaq.am-ին փոխանցեցին ԱԻն աշխատակիցները, դեպքի վայր է եկել ԱԻն փրկարար ծառայության Երևանի ողջ ստորաբաժանումը, որի անձնակազմը թվով 114 հոգի է: Այս պահին նրանց չի հաջողվել հանգցնել կրակը, քանի որ շենքում կան դյուրավառ նյութեր:
Այրվել է եռահարկ շենքի երեք հարկն ամբողջությամբ, որը կազմում է 30 հազար քառակուսի մետր:
Այժմ դեպքի վայրում է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով անձամբ է վերահսկում հրդեհի մարման գործընթացը:
Slaq.am-ի այն հարցին, թե հրդեհի պահին այրվող շենքում մարդ եղե՞լ է, ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանն ասաց, որ բարեբախտաբար այդ պահին շենքում մարդ չի եղել:
Այս պահին հրշեջ փրկարարները պատրաստվում են շենքը մասնակի պայթեցնել, որպեսզի հնարավորություն ունենան մտնել ներս:
Տեսանյութը՝ շուտով:



