Tert.am-ը գրում է.

Ոստիկանության ներքին զորքերի`սահմանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ քննարկումները եզրափակիչ փուլում են, դրա կիրառման համար անհրաժեշտ է կառավարության որոշման նախագիծ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: 

«Ոստիկանության ներքին զորքերը մտնում են այլ զորքերի մեջ, դրա կիրառումը  նախատեսված է մեր պլաններով, այնտեղ ինչ-որ առանձնահատկություն չկա: Ծառայության հետ կապված որոշակի խնդիրներ այս պահին դրված են, ուսումնասիրում ենք, շատ հավանական է, որ մոտ ժամանակահատվածում դրա վերաբերյալ  պաշտոնապես կհայտարարվի` ըստ կարգի»,-շեշտեց ԳՇ պետը: 

Նա ընդգծեց, որ ոստիկանության, պաշտպանության նախարարության համատեղ որոշումն է, որ ներքին զորքերի ստորաբաժանումները հերթափոխով սահմանին  ծառայություն իրականացնեն: 

«Ներքին զորքերը պատրաստված են, եթե կառավարության կողմից վերջնական որոշում լինի, կանցնեն նաև մարտական հերթապահություն իրականացնելու համար  լրացուցիչ կուրսեր»,-մանրամասնեց Արտակ Դավթյանը: 

Նա հիշեցրեց, որ «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաև սահմանների պաշտպանությանը մասնակցելը: 

«Իրենք Արցախում սահմանին եղել են ոչ միայն ապրիլյան պատերազմի ժամանակ, այլև, կարելի է ասել պարբերաբար. այդ մասին պարզապես չենք հայտարարել: Եթե հիշում եք, մենք ամեն տարի զորավարժություններ ենք իրականացնում` ընդգրկելով ոստիկանության զորքերից  անձնակազմ` սկսած ամբողջ  ծավալով, վերջացրած   ստորաբաժանումներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել