Այս տղամարդը վստահեցնում է, որ, երբ ինքը թմրանյութերի ազդեցության տակ էր, իր մոտ չար դև է հայտնվել: 44-ամյա տղամարդուն այս շաբաթ սպանության մեղավոր ճանաչեցին: Թմրանյութերի ազդեցության տակ նրան թվացել է, թե իր կինը վերածվել է սատանայի: Նա հարձակվել է կնոջ վրա, քանի որ ցանկացել է ոչնչացնել չար հոգուն: Տղամարդը կնոջ գլուխը հարվածել է սանհանգույցին, հետո նրա կոկորդը լցրել ուտելիքով, դեմքը ծածկել շոկոլադով ու հրուշակեղենով:

Իսկ ահա նրա քայլերի մանրամասները լրատվամիջոցները որոշել են չհրապարակել: Այս զույգը հանդիպում էր դեռ դպրոցական տարիքից, չնայած երբեմն բաժանվում էին տղամարդու վատ սովորությունների պատճառով: Այս անգամ նրանք որոշել էին ևս մեկ անգամ փորձել միասին լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել