Նովոսիբիրսկի մանկապարտեզներից մեկում սարսափելի դեպք է գանցվել: Երեխայի մայրը դայակ էր աշխատում այստեղ, սակայն կարճ ժամանակով պետք է դուրս գար և իր աշխատանքը վստահեց կոլեգաներից մեկին: Վերադառնալով կինն իր երեխային հայտնաբերեց արցունքների մեջ ողողված և դեմքի վրա հարվածի հետքով: Կոլեգան կնոջը բացատրեց, որ որդին սկսել է միանգամից բարձր լաց լինել, երբ արթնացել ու չի գտել մայրիկին, այդ պատճառով ինքը 2 տարեկան երեխային փակել է զուգարանում, իսկ ահա դեմքի վրա հետքերը հայտնվել են, երբ երեխան սկսել է իրեն խփել զուգարանի պատերին: Հիվանդանոցում երեխայի մոտ ուղեղի ցնցում հայտնաբերեցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել