Եթե մարդու կյանքում առկա են կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ հասկացությունները, ապա խոսել 100% հարմարավետ կյանքի մասին այնքան էլ հեշտ չի լինի։ Լողը, ջրասուզումը, յախտինգը…կան բազմաթիվ զբաղմունքներ, որոնց դեպքում ավանդական ակնոցը միայն «փչացնում է տեսարանը»։ Բացի այդ, ակնոցը վտանգավոր է երբեմն սպորտի ակտիվ ձևերի դեպքում։ Ոսպնյակները այս խնդիրը նույնպես միշտ չէ, որ լուծում են։ Ինչ որ մեկին չեն հարմարվում հիդրոգելային ոսպնյակները, մեկ ուրիշին՝ անհարմարություն են ստեղծում սիլիկոնային հիդրոգելայինները և այլն։ Խախտվում է աչքի սնուցումը, տեսողության օրգանը ստիպված է լինում լուրջ մեխանիկական ազդեցության ենթարկվել, իսկ եղջերաթաղանթը, համապատասխանաբար՝ լարման։

Շատերին լազերային կորեկցիան թույլ է տալիս կրկին տեսնել աշխարհը վառ և պարզ գույներով, ինչպես նաև վստահություն է ներշնչում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել