Հուլիսի 2-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանը ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին Լև Տոլստոյ - Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենաները:
ԱԻՆ-ից հայտնում են, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորները՝ Լ. Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել են, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել է Լիպեցկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել