«Երևան Մոլ»-ում երեկ կայացավ երկար սպասված 5.000.000 դրամի խաղարկությունը, որին մասնակցում էին մոլի ավելի քան 2000 հաճախորդներ: Սակայն բախտը ժպտաց նրանցից միայն ամենահաջողակին: Վիճակահանության մասին առավել մանրամասն՝ BlogNews.am-ի ֆոտոռեպորտաժում:

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ «Երևան Մոլի» խանութներից գնումներ կատարել (այդ թվում՝ ծառայություններից օգտվելու, ինչպես նաև «Երևան Մոլի» նվեր քարտ գնելու միջոցով): Յուրաքանչյուր գնման միանվագ արժեքը պետք է լիներ ոչ պակաս, քան 10.000 դրամ, իսկ ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմեր 30.000 դրամ, ինչը գնորդին իրավունք կտար ստանալու խաղարկությանը մասնակցելու կտրոն: Յուրաքանչյուր մասնակից կարող էր ստանալ անսահմանափակ քանակով խաղարկության կտրոններ:

Մինչ խաղարկության մեկնարկը փոքրիկ միջադեպ եղավ: Անհայտ անձինք զինված հարձակում էին կազմակերպել ու փորձում էին հափշտակել մրցանակային գումարը, սակայն մոլի անվտանգության աշխատակիցներն ու Թինա Քեյը կարողացան օգնության հասնել ու փրկել գումարը: 

0403027Այնուհետև հենց Թինա Քեյն էլ որոշեց 5.000.000 դրամի երջանիկ հաղթողին՝ պատահականության սկզբունքով թմբուկից հանելով կտրոնը: Միլիոնատերն Արամ Բալդրյանն էր. «Հաճախ եմ գնումներ կատարում «Երևան Մոլից» ու հավատում էի, որ շահելու եմ: Այս անգամ 16 կտրոն էի ներկայացրել խաղարկության, հիմնականում՝ «Քարֆուրից»: Մայիսի սկզբից ակտիվ գնումներ եմ կատարել»,- կատարվածից հուզված ասաց Արամը և հավելեց, որ դեռևս չի որոշել՝ շահած գումարն ինչ է անելու:

Խաղարկության մյուս մասնակիցները ևս դատարկաձեռն տուն չգնացին: Որպես օրվա հուշ՝ նրանք իրենց հետ վերցրին կեղծ թղթադրամներ ու վառ հիշողություններ, քանի որ Թինա Քեյը նրանց համար հաճելի անակնկալ էր պատրաստել՝ ներկայանալով կրակներով շոուով:

0607012«Երևան Մոլ»-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, այն է՝ հաճախորդին մատուցել որակյալ և առավելագույն հարմարավետություն ապահովող ծառայություններ, գործարկում է հայկական առևտրաժամանցային ոլորտում նոր՝ մեքենայի կայանման «Valet Parking» ծառայությունը. «Այն նախատեսված է մեքենայով մոլ այցելող հաճախորդների համար, ովքեր ցանկանում են խնայել կայանման համար ծախսվող ժամանակը կամ դժվարանում են կայանել ինքնուրույն: Ծառայության աշխատակիցը հաճախորդներին կդիմավորի «Երևան Մոլի» գլխավոր մուտքի մոտ, այնուհետև մեքենան ապահով կտեղափոխի համապատասխան կայանատեղի: Շոփինգից և զվարճանքից հետո հաճախորդին «Valet Parking»-ի աշխատակիցը մեքենայով կսպասի նույն վայրում: Ծառայությունը ժամային սահմանափակում չունի, արժեքը 1000 դրամ է»,- նշեց «Երևան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը:

026029030Ինգայի խոսքով՝ ծառայությունն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են՝ հաճախորդների առավելագույն հարմարավետությունը, մեքենայի անվնաս տեղաշարժը և անվտանգությունը: Բոլոր մեքենաները ծառայության մատուցման ընթացքում ապահովագրված են ֆիզիկական վնասից:

«Երևան Մոլ»-ում հաջորդ անակնկալը երաժշտական տեսքով է: Ամառային տապին գեղեցիկ երեկո է խոստանում Արամ Mp3-ը՝ հուլիսի 13-ին հրավիրելով իր նոր տեսահոլովակի շնորհանդեսին:

013015014017

018
023024
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել