Tert.am-ը գրում է.

Որոշակի փոփոխություններ արդեն կան, թեև դրանք շատ տեսանելի չեն. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված  կոնկրետ արդյունքներ երբ կարելի է  ակնկալել:

«Այդ փոփոխությունները, բնականաբար, շատ շոշափելի, տեսանելի չեն: Օրինակ՝ նշեմ, որ 207 հազար աշխատողի աշխատավարձի փաստացի բարձրացում է տեղի ունեցել, մի մասի աշխատավարձի իջեցում է տեղի ունեցել, բայց նախատեսվողից շատ ավելի փոքր չափերով: Տոնավաճառներում է գների որոշակի փոփոխություն տեղի ունեցել: ՊԵԿ հավաքագրումների մակարդակն է զգալիորեն բարձրացել, առողջապահության ոլորտում են փոփոխություններ տեղի ունենում, որոնք մարդկանց իրավիճակը կարող են փոխել: Սոցիալական նշանակության բնակարանաշինության ոլորտում քայլեր ենք ձեռնարկում, որոնք կշարունակենք:

Գիտեմ՝ մարդիկ շատ արագ արդյունքների են սպասում, մենք ամեն ինչ անում ենք՝ այդ արդյունքները գրանցելու համար»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ պետք է արձանագրել կոռուպցիայի անկյունաքարային նշանակությունը: «Եթե մենք ունենք պետական կաթսա, որի մեջ բազմաթիվ անցքեր կան, որոնցով արտահոսում են ազգային հարստությունը և պետական եկամուտները, մենք մինչև այդ անցքերը չփակենք, չենք կարող կաթսայի բավարար լցվածություն ապահովել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել