Armtimes.com-ը գրում է.

Թուրքիայի արևելյան  գյուղերով անցնող, ՀՀ սահմանի երկայնքով ձգվող ավտոճանապարհները ասֆալտապատվում են: Ճանապարհներն անցնում են Իգդիր նահանգի գյուղերով, փոխանցում է Ermenihaber-ը:

Իգդիրի նահանգապետ Էնվեր Ունլուն հայտնել է, որ ճանապարհների 80%-ը ասֆալտապատվում են և սալիկապատվում: «Իրանի, Նախիջևանի և Հայաստանի սահմանի երկայքով ձգվող և լեռնային տարածքներով անցնող ավտոճանապարհների մեծ մասը բարեկարգվում է: Ներկայումս բարեկարգվել է 899 կմ երկարությամբ տարածք»,-ասել է Ունլուն:

Նշվում է, որ բարեկարգվել են նաև Արարատ լեռան փեշով անցնող դժվարանցանելի ճանապարհները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել