Սովորաբար մեծ քաղաքներում կյանքն ավելի վտանգավոր է, քան փոքրերում, առավել ևս՝ գյուղերում։ Բանն այն է, որ հանցագործները հիմնականում կենտրոնացած են լինում մարդաշատ, խիտ բնակեցված վայրերում։ Բարեբախտաբար, Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի և, առհասարակ, աշխարհի մի շարք պետությունների, բավականին անվտանգ երկիր է, ուր ահաբեկչությունների, փողոցային հանցագործների քանակը շատ ցածր է։
Սակայն, ցավոք, իրավիճակն այդպիսին չէ բազմաթիվ այլ երկրներում, ուր կան հատուկ վայրեր կամ փողոցներ՝ «նախատեսված» հանցագործների համար։
Ահա ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենավտանգավոր փողոցները, թաղամասերն ու քաղաքները, որոնք լի են նարկոդիլերներով և այլ հանցագործներով։ Այնտեղ ոտք դնելն իսկապես կարող է չափազանց վտանգավոր լինել, ուստի նշված երկրներ ճամփորդելիս խուսափեք այս վայրեր այցելելուց։
11․ Ուլանբաթար, Մոնղոլիա

10․ Սան Սալվադոր, Սալվադորի Հանրապետություն

9․ Ուեսթ Ուորեն պողոտայի և ՄքՔինլի փողոցի խաչմերուկ, Միչիգան, Դետրոյթ, ԱՄՆ

8․ Ֆորտալեսա, Սեարա նահանգ, Բրազիլիա

7․ Մքքուլո և Ուեսթ Փրիսթոն փողոցների խաչմերուկ, Մերիլենդ, Բալթիմոր, ԱՄՆ

6․ Ռենացիմիենտո, Ակապուլկո, Մեքսիկա

5․ Քեյփ Թաուն, Հարավաֆրիկյան Հանրապետություն

4․ Իսթ Սեինթ Լուիս, Սբ․ Քլերի շրջան, Իլինոյս, ԱՄՆ

3․ Սան Պեդրո Սուլա, Կորտես, Հոնդուրաս

2․ Կատիա, Կարակաս, Վենեսուելա

1․ Սկամպիա, Նեապոլիս, Իտալիա



