Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն այն ամբողջ գումարը, որ կաշխատի աշխարհի 2018 թվականի առաջնության ընթացքում, կուղղի բարեգործությանը, հայտնում է «L՛Equipe»-ը:

19-ամյա ֆրանսիացին վստահ է, որ ֆուտբոլիստտներին գումար պետք չէ սեփական երկիրը ներկայացնելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ, Մբապեն Մունդիալում անցկացրած յուրաքանչյուր խաղի համար մոտ 20 հազար եվրո է ստանում` չհաշված լրացուցիչ վճարումներն արդյունավետության համար:

ԱԱ-2018-ում նա մասնակցել է խմբային փուլի բոլոր 3 խաղերին և դարձել է 1 գոլի հեղինակ Պերուի հավաքականի հետ խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել