Rolling Stone հրատարակությունը կազմել է 21-րդ դարի 100 լավագույն երգերից բաղկացած ցուցակը: Առաջին հորիզոնականում հայտնվել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի Crazy in Love թրեքը՝ կատարողի 2003 թվականի Dangerously in Love դեբյուտային ալբոմից, որը ձայնագրվել է նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի մասնակցությամբ։

Երկրորդ տեղում բրիտանացի երգչուհի M.I.A.-ի Paper Planes կոմպոզիցիան է: Եռյակը եզրափակում է The White Stripes խմբի Seven Nation Army-ն: Առաջին քսանյակում տեղ են գտել այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ Ջեյ Զիի 99 Problems-ը, Քանյե Ուեսթի Runaway-ը, Քենդրիք Լամարի Alright-ը, Բրիթնի Սփիրսի Toxic-ը, Gnarls Barkley դուետի Grazy-ն, Միսսի Էլիթոնի Work It-ը, Էմի Ուայնհաուսի Rehab-ը եւ Դեւիդ Բոուիի Blackstar-ը: Վերջին՝ 100-րդ հորիզոնականում է պուերտոռիկացի արտիստ Դեդի Յանկիի Gasolina երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել