Այսօր մի մարդու ծննդյան օր է, ով հիրավի հերոսի կոչման է արժանի, ով իր ապրած կյանքով մեզ ապացուցել է, որ հայրենիքը շատ ավելի թանկ է, քան կյանքը: Այսօր հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է: 1994 թ.-ի հունիսի 30-ին ծնված հերոս Արմենը տան մինուճարն էր, երեք քույրերի միակ եղբայրը... 2014թ.-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Արմենը թշնամու դիվերսիոն փորձ է նկատում ու տեղեկացնելով զինակից ընկերներին դիվերսիայի մասին՝ բռնվում է մարտի: Անգամ ծանր վիրավոր լինելով՝ նա չի դադարում մարտնչել, քանի որ շատ լավ է գիտակցում, թե ինչ ասել այդ պահին մեկով ավել կրակող ունենալ... Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով... Շնորհավոր ծնունդդ, ՀԵՐՈՍ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել