Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու նոր որոշում է ընդունել։ Հավաքները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։  Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստի ժամանակ։ 

Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինները: 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել