Սատանայական «օրենսգիրք»

«Սև» գրքերի շարքին է դասվում «Հսկայական օրենսգիրքը», որը XIII դարի ձեռագիր է ու այսօր պահպանվում է Ստոկհոլմի շվեդական արքայական գրադարանում: Այս ֆոլիանտն առավել հայտնի է «Սատանայի աստվածաշունչ» անվանմամբ, քանի որ, ըստ տվյալների, դրա հեղինակը բենեդիկտյան կուսակրոն դպիր էր, իսկ գիրքն ինքնին ստեղծվել է մեկ գիշերում՝ սատանայի օգնությամբ:

Լեգենդն այսպիսին է: Չեխական Պոդլաժիցե քաղաքի բենեդիկտյան վանքի նորեկներից մեկը մեղք էր գործել, ու մեղքը քավելու համար խնդրել էր իրեն ողջ-ողջ դնել վանքի պատերից մեկի մեջ: Բացի դրանից՝ նա խոստացավ ընդամենը մեկ գիշերում գրել աշխարհում ամենաիմաստուն գիրքը, որն իր մեջ կբովանդակի մարդկության ողջ գիտելիքները:

Սակայն գիշերվա ընթացքում նա հասկացավ, որ մինչև լուսաբաց չի հասցնի ավարտել գիրքը: Միակ ելքը, որը եկավ նրա մտքին, Սատանայի հետ համագործակցելն էր: Մեղավոր նորեկը Սատանային առաջարկեց իր հոգին օգնության դիմաց: Եվ ստացավ այդ օգնությունը: Փաստորեն, սատանան որոշել է խառնվել գրելու գործընթացին և ձեռագրի էջերին իր դիմանկարն անել:

Մանուսկրիպտի էջերը, որոնք գրված են լատիներենով և ներառում են նաև հունարեն ու եկեղեցական սլավոներեն, պարունակում են մեծ քանակությամբ չար ուժերի ու սատանայական կերպարների պատկերներ:

Դրանում պարունակվում են Հին և Նոր կտակարանները հին լատիներենով, Իսիդոր Սևիլյացու «Ստուգաբանության» բոլոր 20 հատորները, Հովսեփոս Փլավիոսի «Հրեական հնախոսությունն» ու «Հրեական պատերազմը», Կոզմա Պրահացու «Չեխական ժամանակագրությունը», վանքի անդամների անունները, կախարդական բանաձևեր, մի շարք տրակտատեր ու բանաձևեր:

«Սատանայի աստվածաշունչը» Պատմական գրադարանում

Համաձայն լեգենդների՝ այս ձեռագիրը թվագրվում է Բյուզանդական ժամանակներին, և դրանում մի շարք վկայություններ կան, որոնք ստացվել են հռոմեական ու եգիպտական մոգերից ու կախարդներից:

Ռուս ուսումնասիրողները ենթադրում են, որ այսպիսի ձեռագրերը մի քանիսն են եղել: «Սատանայի աստվածաշնչին» հաջորդողը Պյոտր Մագիլայի «Սև կախարդանքն» էր:

Եթե հավատանք հերթական լեգենդներից մեկին, ապա «Սև կախարդանքի» առաջին ու վերջին նմուշը տպագրվել է Կիևում XVI դարում: Իմանալով դրա մասին՝ Իվան Ահեղ ցարը որոշեց վերացնել բոլոր նմուշները, իսկ այն բոլոր մարդկանց, որոնք առնչություն են ունեցել տպագրության հետ, պատժել կամ մենաստաններ ուղարկել:

Սակայն այլ վարկած ևս կա. ասում են՝ գրքերը չեն ոչնչացվել, այլ քարե սյուների մեջ են տեղադրվել: Ոչ ոք դրանք չի կարող հանել այդ սյուների միջից, քանի որ այդ սյուներն անիծված են:

Հաջորդ «Սատանայի աստվածաշունչն» ի հայտ եկավ XVII հարյուրամյակում: Արտամոն Մատվեևը, ով ռուս քաղաքական գործիչ ու դիվանագետ էր, մեղադրվեց այս «սև գրքի» կարդալու ու դրանով իսկ սատանային կանչելու մեջ: Նրան չպատժեցին, սակայն լքեցին բոլոր կոչումներից ու տիտղոսներից, աքսորեցին հեռու հյուսիս: Սակայն հետագայում նրա սենյակն ու իրերը մանրամասն ուսումնասիրության ենթարկվեցին ու ոչ մի սև գիրք էլ չգտնվեց:  

Վարկածներից մեկն էլ ասում է, որ «Սատանայի աստվածաշնչի» մի օրինակ պահպանվում է Մոսկվայի պետական հանրային պատմական գրադարանի գաղտնի սեյֆում: Այն այդ սեյֆից հանվում է միայն իշխանությունների հրամանով ու հոգևորականի ներկայությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել