Ես ՀԱԿ-ի մասին բան չէի գրում ու հիմա էլ չեմ ուզում վերագրել գրածս բոլորին, բայց այս ի՞նչ եք անում: Ընկել եք հասարակությանը ի՞նչ եք ներշնչում: Երկու օր է Ծառուկյան եք պահում՝ ԲՀԿ-ին հերթ չտալով, այն ԲՀԿ-ին, որին սկզբից մեղադրում էիք ժողովրդին թալանելու և մարտի 1-ի մեջ, հիմա ԲՀԿ-ի խոսնակից շուտ արձագանքում ու մեկնաբանում եք Ծառուկյանի ասածը: Հրանտ Տեր-Աբրահամյանը լուրջ վերլուծություն է անում, թե Ծառուկյանը բուֆեր է, ընդդիմություն է, ուղղակի նա այդ մասին բարձրաձայն չի ասում ու այնքան դրական բան է արել քաղաքական դաշտի համար, որ անգնահատելի է, չնայած քաղաքական գործիչ չէ: Լևոն Զուրաբյանը ասում է. Ծառուկյանն ընդդիմադիր է իր գործողություններով ու սենց շարունակ: Ի՞նչ է արել Ծառուկյանը, ի՞նչ բուֆեր, թե՞ մի քանի «ընդդիմադիրի» փող է տվել, դարձել է ընդդիմություն:
Լսեք՝ ԱՄՈԹ Է, այս ի՞նչ եք անում:
Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին կանչեց, գրկեց, պաչեց, բավականին մաքուր հայերենով ասեց՝ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ: Դրել եք, համոզում եք, թե բա Ծառուկյան ջան, դու ընդդիմություն ես, ուղղակի չգիտես դրա մասին: Ո՞ւմ եք խաբում, ինքներդ ձեզ՝ հասարակ մարդկանց էլ ձեր հետ: Դարձել եք ԲՀԿ-ի «Օրինաց Երկիրը», և եթե Օրինացը ՀՀԿ-ին գործընկեր է, ձեզ նույնիսկ գործընկեր չեն ընկալում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=334061596720903&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել