Panorama.am-ը գրում է.

Միասնական քնությունների հիմնական փուլն ավարտվել է, իսկ լրացուցիչ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ «Ռուսաց լեզու» առարկայի քննությունով։ Այնուհետև քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը՝ առարկաների հետևյալ հաջողդականությամբ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,  «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն»։

Հիմնական փուլի արդյունքների մասին Panorama.am-ը զրուցեց Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանի հետ։

«Բոլոր 7 առարկաներից միասին անբավարար գնահատականների քանակը կազմում է 1125։ Այս թվի մեջ մեջ կան դիմորդներ, որոնք մեկից ավելի առարկայից են անբավարար ստացել»,- հայտնեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել