
Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը: Վարդանյանը կոշտ ելույթ է ունեցել, և հրահանգել է քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը: ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու է նախարարության խորհրդակցությունների սենյակ: Նշենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և նախարար Յուրի Վարդանյանի աշխատասենյակները գտնվում են նույն ընդունարանում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Վարդանյանն այսօր անձամբ է պատից պոկել ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակի վրա փախցված ցուցանակը:
Բոլորին քաջ հայտնի է, որ Վարդանյանի և Ծառուկյանի հարաբերությունները բավական լարված են: Իսկ այժմ կարելի է ասել, որ Ծառուկյան-Վարդանյան հակամարտությունը մտնում է նոր փուլ: Այս ամենով նորանշանակ նախարարը բացահայտ ցույց է տալիս, որ անձնական թշնամանք ունի Ծառուկյանի հանդեպ: Իսկ այժմ մնում է սպասել, թե այս ամենին ինչպես կպատասխանի Գագիկ Ծառուկյանը:



