Ամերիկացի մոդելավորող Ռալֆ Լորենն ասել է. «Նորաձևությունը բրենդներն ու պիտակները չեն: Նորաձևությունն այն է, ինչը թաքնված է հոգու խորքում»: Այսօր շատերը պարզապես տառապում են նորաձև լինելու մոլուցքով` մոռանալով սեփական ինքնատիպ ոճը կերտելու և կոմֆորտի մասին: BlogNews.am-ը նորաձևության, սեփական ոճն ընդգծելու, էքսպերիմենտների ու հագուստի նախընտրությունների մասին զրուցել է դերասանուհի Լիլիթ Գալստյանի հետ, ում  հեռուստադիտողները հիշում են «Շանթ Պրեմիումի» «Անուղղելիները» սերիալից: 

- Լիլիթ, ո՞րն է նորաձևության ձեր ընկալումը:

- Երևի թե տարբերվելու և ինքնաոճ  լինելու միտումը:

- Նորաձևության տենդենցներին հետևո՞ւմ եք:

- Միանշանակ հետևում եմ, բայց ոչ մոլի։ Իմ ձեռագիրը միշտ ինձ հետ է։

- Ի՞նչ գույներ են գերակշռում ձեր զգեստապահարանում:

- Ավանդական դարձած սևը, ամառային տաք գույները:

31841627_2073560412912531_5368445026755936256_n

- Քանի՞ ժամ եք նվիրում հաջորդ օրվա հագուստն ընտրելուն:

- Բավականին երկար մտորումներից հետո, միևնույն է, առավոտյան 3 րոպեում հապճեպ որոշում եմ կայացնում:

- Առօրյայում ի՞նչ հագուստով կարելի է տեսնել ձեզ:

- Առօրյայում ավելի շատ հանգիստ ոճի մեջ եմ, որն ինձ հարմար է:

- Էքսպերիմենտների սիրահա՞ր եք, ոճային կտրուկ փոփոխությունների հաճա՞խ եք գնում:

- Ոճային փոփոխություն հաճախ եմ կատարում, քանի որ չեմ կարող լճացած լինել մեկ ոճի մեջ:

36294244_2110653799203192_6265702693193383936_n

- Ի՞նչ կգտնենք ձեր պայուսակում պեղումներ անելիս:

- Գրիչներ, փաստաթղթեր և օծանելիք։

- Ի՞նչ օծանելիք եք օգտագործում, և որքա՞ն արժե այն:

- Coco Mademoiselle (Chanel), բայց արժեքը չեմ ասի: )

- Իրեր, որոնք, անկախ ամեն ինչից, միշտ ձեզ հետ են:

- Անկախ ամեն ինչից՝ միշտ ինձ մոտ են զարդերս։

35071224_2094601830808389_7218020981372092416_n32451904_2080029742265598_1030433126133792768_n34035681_2088578381410734_4750228336112828416_n28870109_2043012362634003_2119891841787625472_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել