Newmag.am-ը գրում է.

Հայկ Հարությունյանի անհետացման մասին ահազանգից անցել է 20 օր: Աուտիզմով տառապող 14-ամյա պատանու գտնվելու վայրն այդպես էլ չի պարզվել: Նրան չեն գտել ո՛չ գյուղին մոտ տարածքներում, ո՛չ հեռու բնակավայրերում: Միակ հավաստի տեղեկատվությունն ստացվել է հունիսի 9-ին՝ Հայկին տեսել են Այնթապի սուպերմարկետների մոտ:

Հունիսի 8, երեկոյան ժանը 5-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի 14-ամյա Հայկը Հարությունյանը տանից դուրս է գալիս ու չի վերադառնում: Այս մասին ոստիկանությանն ու ԱԻՆ-ին են ահազանգում Հայկի հարազատները՝ նրա անհետանալուց մեկ օր հետո, ուշ երեկոյան:

Այս մասին ոստիկանությանն ու ԱԻՆ-ին են ահազանգում Հայկի հարազատները՝ նրա անհետանալուց մեկ օր հետո, ուշ երեկոյան:

Տղան տանից ոտաբոբիկ է դուրս եկել, աուտիզմով է տառապում: Այս խոսքերը բավարար էին, որ բոլորը ոտքի կանգնին՝ երեխային փնտրելու համար. ոստիկաններ, փրկարարներ, կամավորներ, գյուղացիներ, հոգեբանները, սրտացավ մարդիկ: Բոլորը աչքները չորս արած սկսեցի ամենուր որոնել կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք հագած, կարճ մազերով տղայի:

Թե ոստիկանները, թե փրկարարներն ու կամավորները պնդում են՝ փնտրել են դժվար տեղանքներում, ճահճուտներում, դաշտերում, Խարբերդի ամառանոցներում: Փնտրել են մանրակրկիտ, «սանրել են» կիսակառույց շինությունները, ջրամբարները, գերեզմանատները:

Սոցցանցերում, հեռուստատեսությունում ակտիվ շրջանառվեցին տղայի լուսանկարները, հայտարարություն տարածվեց: Ինֆորմացիոն հայտարարությունների տարածմանը միացան նաև բջջային օպերատորները:

Ինֆորմացիոն հայտարարությունների տարածմանը միացան նաև բջջային օպերատորները:

Որոնողական աշխատանքների ժամանակ օգտագործվեց նաև անօդաչու սարք՝ վերևից  տարածքը նայելու համար: Իսկ երեխան չկար ու չկար: Բոլորը սկսեցին տարակուսել՝ երեխան հո ասեղ չի, որ չգտնեն, էն էլ Հայաստանի պես փոքրիկ երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են: Հնարավոր չէ անծանոթ տեսնելիս՝ չնկատել, չարձագանքել, առավել ևս՝ եթե երեխա է ու ոտաբոբիկ:

Հնարավոր չէ անծանոթ տեսնելիս՝ չնկատել, չարձագանքել, առավել ևս՝ եթե երեխա է ու ոտաբոբիկ:

Սկսվեց մեղադրանքների շարքը՝ գուցե այնուամենայնիվ լավ չեն փնտրում. կամավորները սեփական փիարով են զբաղված, ոստիկանները գլուխ են պահում, փրկարարները՝ ուշադիր չեն, բնակիչներն էլ ծայրաստիճան անտարբեր են:

Կամավորներն ու իրավապահները պնդում են՝ երեխայի գտնվելու վերաբերյալ ստանում էին հակասական տեղեկություններ. դեռ տեղ չհասած՝ ստացվում էր մեկ այլ տեղեկություն, թե երեխային ճիշտ հակառակ ուղղությամբ է պետք փնտրել, այնտեղ են տեսել, կամ պարզվում էր՝ նման երեխա այդ տարածքում չի էլ եղել: Արել են առավելագույնը, գերմարդկայինը: Արձագանքել են յուրաքանչյուր ինֆորմացիային, փնտրել են ամենուր: Աուտիկ երեխային ուշադրությունը գրավելու համար հրավառություն էլ են արել, քանի որ Հայկը հրավառություն սիրող է, բարձրախոսով երգ ու երաժշտություն էլ են միացրել: Օր ու գիշեր փնտրել են՝ չկա ու չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել