Կանադացի Ուինսթոն Բլեքմորը ունի 24 կին և 149 երեխա: 61-ամյա տղամարդը ուսումնասիրում է մորմոնների հավատքը և բազմակնություն է քարոզում, որը, սակայն, երկրում օրենքով արգելված է: Առաջին անգամ նա ամուսնացել է 1975 թվականին: Դրանից հետո ամեն տարի նա ևս մեկ անգամ ամուսնացել է: 2018 թվականին նա արդեն 24 կին ու 149 երեխա ունի: Վերջերս նա ստիպված եղավ ներկայանալ դատարան:
Իսկ ահա նրա հավատքի հետևորդները հավաքվել էին փողոցում և պահանջում էին, որ Բլեքմորին ազատ արձակեն: Բայց դատախազը պահանջում էր, որ նրան առնվազն 6 ամսով ազատազրկեն: Սակայն դատավորը, հաշվի առնելով, որ Բլեքմորն օրինապահ և աշխատասեր մարդ է, նրան ուղղակի դատապարտեց 6 ամսվա տնային կալանքի: Ինչպես նաև տղամարդը 150 ժամ պետք է հասարակական աշխատանք կատարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել