Հռիփսիմե Հակոբյանի տարօրինակ և անճաշակ երգերից բավական հանգստացել էինք, և հույս կար, որ նա վերջնականապես կստանձնի տան տիկնոջ կարգավիճակը և դուրս չի գա խոհանոցից: Բայց Հռիփսիմեն որոշեց ուրախացնել իր երկրպագուներին և ներկայացրեց «Ցավդ տանեմ» բավականին «բովանդակալից» երգը: Այն լսելուց հետո չես իմանում՝ ում քննադատես՝ Հռիփսիմեի՞ն, որ չի թարգում իր ռաբիս կատարումները, թե՞ Ավետ Բարսեղյանին, ում գրիչը լավ կլիներ՝ կոտրվեր գրելիս: Տպավորություն է, որ Ավետին վիզ փող էր պետք, որ նման երգ է գրել:
Այսպես որ շարունակվի, Հռիփսիմեն կսկսի թուրքական երգեր էլ երգել (ես, իհարկե, չեմ զարմանա այդ փաստից): Արագ և շատ փող աշխատելը կուրացրել է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին:
Հարց՝ ի՞նչ է նշանակում «ցավդ տանեմ»։ Կարծես ինչ-որ ցավազրկող դեղի լավ գովազդ լինի: Տեսնես երգչուհին լսե՞լ է իրեն և կարդացե՞լ է բոլոր այն բացասական մեկնաբանությունները, որոնք գրվել են այս երգի վերաբերյալ, թե՞ արդեն ձեզ համար նման բաները մեկ են: Դուք չե՞ք, որ ասում եք՝ ինչ անում ենք, մեր երկրպագուների և լսարանի համար ենք անում․․․ Կարծում եք՝ ձեր լսարանն ուզո՞ւմ է նման երգեր լսել: