Tert.amLife-ը գրում է.

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը հեռուտաէկրանին հայտնվել է 18 տարեկանից: Արդեն 12 տարվա հեռուստատեսային փորձի 6 տարիները հաղորդավարուհին անցկացրել է «խոհանոցում»՝ վարելով  «Ի՞նչ եփել այսօր» հաղորդումը: Յանայի խոսքով, հեռուստադիտողներից շատերը համոզված են, որ ինքը պրոֆեսիոնալ խոհարար է, մինչդեռ նա փաստում է՝ խոհանոցի հետ իրեն կապում է ընդամենը սերն ու հետաքրքրությունը պատրաստելու հանդեպ: 

 

Tert.am Life-ը այս ու այլ թեմաների շուրջ հետարքքիր զրույց է ունեցել հաղորդավարուհու հետ:

Յանան համոզված է, որ ցանկացած կնոջ համար, որն ունի ամուսին և երեխաներ, խոհանոցում գտնվելը անխուսափելի է, միաժամանակ՝ հետաքրքիր: Նրա խոսքով տեսախցիկների առաջ որևէ բան պատրաստելն ու միաժամանակ հաղորդում վարելը փոքր-ինչ բարդ է, քան տանը խոհանոցում պատրաստելը: Սակայն երկու դեպքում էլ Յանային օգնում է սերը դեպի խոհանոց:

 

«Աշխատանքիս մոտենում եմ այն տեսանկյունից, որ ես էլ սովորական տնային տնտեսուհի եմ, ինչպես իմ հեռուստադիտողները և կիսվում եմ նրանց հետ խոհանոցային գաղտնիքներով, հետաքրքիր բաղադրատոմսերով՝ փորձելով օգնել նրանց: Փոքրուց իմ մեջ եղել է  սեր դեպի խոհանոցը, հիմա էլ աղջկաս է դա գենետիկորեն փոխանցվել: Ես միշտ սիրել եմ պատրաստել, բայց իհարկե, երբևէ չեմ պատկերացրել, որ դա կդառնա իմ աշխատանքի բնույթը»,-ասաց հաղորդավարուհին:

 

Յանան նշեց, որ արդեն երկու տարի է հանդիսանում է «Հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդաշարի ոչ միայն հաղորդավարուհին, այլև պրոդյուսերը: Հաղորդավարուհին պատմեց, որ հեռուստադիտողների դիտողությունների հիման վրա հաղորդման ներքին խոհանոցում որպես պրոդյուսեր փոփոխություններ է իրականացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել