operativ.am-ը գրում է

Facebook-ի խոշոր երեք ներդրողները, որոնք համատեղ տնօրինում են ընկերության երեք միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը, մտադիր են հասնել ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հեռացմանը ընկերության վարչության ղեկավարի պաշտոնից և զրկել նրան իշխանությունից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Business Insider-ին:

Պարբերականի համաձայն՝ Facebook-ի ներդրողներն ավելի ու ավելի են դժգոհ ընկերության հիմնադրի կողմից սոցիալական ցանցի ղեկավարամամբ: Ըստ նրանց՝ իրենք 2012 թվականից ի վեր, երբ ընկերությունն աճուրդի էր հանվել, դեռ երբեք այսքան կատաղած չեն եղել: Մի շարք սկանդալներից հետո՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդեցության համար հարթակի օգտագործումը, Cambridge Analytica ընկերության կողմից օգտատերերի տվյալների օգտագործումը, բաժնետոմսերի սեփականատերերի հիասթափությունը գնալով աճում էր:
Անհանգստացած ներդրողներն այս խնդիրների առաջացումը կապում են Facebook-ի կառավարման մոդելի հետ: Նրանց կարծիքով՝ բոլոր խնդիրներին պատշաճ արձագանք չի եղել, քանի որ ընկերության կորպորատիվ կառուցվածքը Ցուկերբերգին անձեռնմխելի է դարձնում գործադիր տնօրենի և վարչության նախագահի պաշտոններում:
Ներդրողները բաց կերպով պահանջում են, որպեսզի Ցուկերբերգը հրաժարական տա խորհրդի նախագահի պաշտոնից և իր տեղը անկախ գործադիր տնօրեն զբաղեցնի: Նրանք նաև ցանկանում են վերացնել Facebook-ի բաժնետոմսերի երկաստիճան կառուցվածքը, քանի որ այն թույլ է տալիս Զուկերբերգին ևնրա ամենամտերիմ թիմի անդամներին իրենց ձեռքում չափազանց շատ ուժ կենտրոնացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել